Արցախի ԱԺ-ն ինքնալուծարվել չի կարող, մինչև 2025-ի մայիսի 21-ը ԱԺ-ն գործելու է. Արթուր Թովմասյան
Արցախի Հանրապետության Ազգային Ժողովը չի կարող ինքնալուծարվել, ոչ մեկն այդ իրավունքը չունի, մինչև 2025 թվականի մայիսի 21-ը ԱԺ-ն գործելու է, օրենքներ չենք ընդունելու, բայց որոշումներ, հայտարարություններ կլինեն. այս մասին Արցախի ներկայացուցչության մոտ լրագրողների հետ զրույցում նշել է Արցախի Հանրապետության ԱԺ նախկին նախագահ, պատգամավոր Արթուր Թովմասյանը:
ԱԺ նախկին նախագահի խոսքով՝ Արցախի թեման տաք պահելու համար պետք է ունենանք հզոր Հայաստան, և հզոր Սփյուռք, եռամիասնությունը շատ կարևոր է:
«Մենք ունենք տարբեր թեմաներ՝ վերադարձի իրավունք, մշակութային ժառանգության պահպանման իրավունք, կորցրած գույքի իրավունք, կան հարցեր, որոնք քաղաքական չեն, որոնք պետք է բարձրաձայնել, ո՞վ պետք է բարձրաձայնի»,-ասել է նա:
ԱՀ ԱԺ նախկին նախագահի խոսքով՝ ներկա իրողություններով պետք է առաջնորդվել, որպեսզի ոչ վնաս հասցնենք Հայաստանի Հանրապետության մեր հայրենակիցներին, ոչ Արցախի մեր հայրենակիցներին: