25 Նոյ
2024
10° c ԵՐԵՎԱՆ
8.4° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
 2 ամսով կալանավորվել է ԱԱՏՄ վարչության պետը

 2 ամսով կալանավորվել է ԱԱՏՄ վարչության պետը

  
Առողջապահական տեսչական մարմնի (ԱԱՏՄ) բժշկական օգնության և սպասարկման վերահսկողության վարչության պետ Քրիստինա Աբրահամյանը 2 ամսով կալանավորվել է։ Այս մասին ABC Mediaին հայտնում է Հակակոռուպցիոն կոմիտեի մամուլի պատասխանատու Մարինա Օհանջանյանը։


«Քրիստինա Աբրահամյանը երեկ ձերբակալվել է, նույն օրն էլ մեղադրանք է ներկայացվել։ Նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդություն է ներկայացվել դատարան, որը նույն օրը բավարարվել է։ Նա արդեն կալանավորվել է 2 ամսով։ Մեղադրանք է առաջադրվել կաշառք ստանալու համար»,-մեզ հետ զրույցում ասաց Օհանջանյանը։

 ԱԱՏՄից Աբրահամյանի կալանավորումը մեկնաբանել չցանկացան։

Աբրահամյանը մեղադրվում է կաշառք ստանալու համար։ Ըստ մամուլում տարածվող տեղեկությունների՝ կաշառք տվողը «Վիոլետա» ԲԿի տնօրենն է՝ Վիոլետա Սարգսյանը, ով խոստովանական ցուցմունք է տվել։