Գարիկ Գալեյանին թույլ չեն տալիս այցելել որդու շիրիմին
44-օրյա պատերազմում զոհված Մխիթար Գալեյանի հորը՝ Գարիկ Գալեյանին, որի տնային կալանքի ժամկետը երեկ երկարաձգվեց, թույլ չեն տալիս այցելել որդու շիրիմին. այս մասին ABC Media–ին հայտնել է նրա կինը՝ Աստղ Գալեյանը։
«Արգելք կա հեռախոսի վրա, հարցազրույց չեն թողնում տա։ Բոլոր կապի միջոցների վրա արգելք կա։ Չեն թույլատրում ոչնչից օգտվել։ Անգամ չեն թողել, որ Մխիթարի շիրիմին այցելի։ Վերևից ոնց հրամանն եկել է, էդպես էլ անում են»,-ասաց Գալեյանը։
Նա նշեց, որ Գարիկ Գալեյանի առողջական վիճակը լավ չէ։ Հաճախ ճնշման տատանումներ է ունենում։
Հիշեցնենք, որ Գարիկ Գալեյանը կալանավորվել էր խուլիգանության և թմրամիջոց պահելու մեղադրանքով: Դատարանի որոշումից որոշ ժամանակ անց Գալեյանի առողջական վիճակով պայմանավորված նրա խափանման միջոցը փոխարինվեց տնային կալանքով, որն էլ երեկ երկու ամսով երկարաձգվեց։
Սեդա Մակարյան