25 Նոյ
2024
12.7° c ԵՐԵՎԱՆ
8.9° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Բոլոր կողմերից ադրբեջանցիներով շրջապատված գյուղը՝ Ներքին Հանդ (ֆոտոշարք)

Բոլոր կողմերից ադրբեջանցիներով շրջապատված գյուղը՝ Ներքին Հանդ (ֆոտոշարք)

Գյուղ, որտեղ մեռելներին չեն թաղում։ Սարսափելի է հնչում, բայց լավ կլինի՝ այստեղ չմեռնես, որովհետև հարազատներդ բացի քեզ սգալուց, հիմա էլ պիտի մտածեն, թե որտեղ պիտի հուղարկավորեն քեզ։Գյուղի գերեզմանատունը մնացել է ադրբեջանական օկուպացիայի տակ այն բանից հետո, երբ ըստ ՊՆ-ի, ադրբեջանցիները սուս ու փուս եկան ու զբաղեցրին իրենց նախկին դիրքերը։ Ներքին Հանդ. բոլոր կողմերից շրջափակված ադրբեջանցիներով, միակ բաց ճանապարհին էլ ռուսներն են ուղեկալ դրել։ Թուրքերը ոչ միայն վերջին հանգրվանն են իրենցով արել, այլև ներկայի ու ապագայի հույսը՝ գյուղ իջնող ջրատարի վրա փական դնելով։ Հիմա գյուղում խմելու ջուր անգամ չկա։ Բայց այսքանով հանդերձ շարունակում են ապրել ու պայքարել։

Աղվան Ասոյան