24 Նոյ
2024
6.2° c ԵՐԵՎԱՆ
6.7° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
44-օրյա պատերազմում անհայտ կորածների ընտանիքները հունվարի եւ փետրվարի համար եւս կստանան 300-հազարական դրամները

44-օրյա պատերազմում անհայտ կորածների ընտանիքները հունվարի եւ փետրվարի համար եւս կստանան 300-հազարական դրամները

44-օրյա պատերազմում անհայտ կորածների ընտանիքները հունվարի եւ փետրվարի համար եւս կստանան 300-հազարական դրամ աջակցությունը․ այս մասին կառավարությունը որոշում կայացրեց այսօր՝ փետրվարի 23-ի նիստում:

Հիմնավորման մեջ նշվում է, որ անհայտ կորած զինծառայողների ընտանիքների աջակցության միջոցառման ժամկետը ավարտվում էր դեկտեմբերին, այս որոշմամբ այդ ժամկետը երեկաձգվում է մինչեւ փետրվարը ներառյալ:

Զինծառայողի ընտանիքին տրամադրվող սոցիալական աջակցության ամսական չափը կազմում է 300 000 դրամ, որը տրամադրվում է միջոցառումը հաստատելու ամսվանից, սակայն ոչ ավել, քան մինչև անհայտ կորած զինծառայողին դատական կարգով անհայտ բացակայող ճանաչելը:

Խոսքն այս դեպքում թվով 25 անհայտ կորած համարվող զինծառայողների ընտանիքների աջակցության մասին է, որի համար կպահանջվի լրացուցիչ 15 մլն դրամ:

Միջոցները կհատկցվեն 2024-ի պետական բյուջեով նախատեսված կառավարության պահուստային ֆոնդից: