Հայաստանի՝ ՀԱՊԿ-ում անդամակցության շուրջ վարչապետի աթոռը զբաղեցրած անձի հայտարարությանն արձագանքել է ԱՄՆ պետքարտուղարությունը։ Պատասխանելով «Ամերիկայ ձայն»-ի հարցին Պետքարտուղարությունը հայտնել է. «Մենք հարգում ենք Հայաստանի՝ որպես անկախ երկրի ցանկությունը՝ շարունակելու իր ընտրած անվտանգային հարաբերությունները, և մենք աջակցում ենք տարածաշրջանի բոլոր երկրների ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը»։
Անդրադառնալով Մոսկվայի հետ Երևանի հարաբերություններում առկա խնդիրներին՝ ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեսչությունը նշել է. «Ռուսաստանը վստահելի կամ բարեխիղճ դաշնակից կամ գործընկեր չէ Հարավային Կովկասում կամ այլուր: Մենք բազմիցս տեսել ենք, որ Ռուսաստանին չեն մտահոգում Հայաստանի շահերը»: