12 Մար
2026
8° c ԵՐԵՎԱՆ
3° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Հայաստանը Իրանում նոր հյուպատոսություն կբացի

Հայաստանը Իրանում նոր հյուպատոսություն կբացի

Հայաստանը Իրանի Թավրիզ քաղաքում հյուպատոսարան կբացի։ Տեղեկությունը հայտնել է ՀՀ ԱԳՆ–ն` պատասխանելով Sputnik Արմենիայի գրավոր հարցմանը։

 

«Հայտնում ենք, որ ընթանում են նախապատրաստական աշխատանքներ։ Հետագա զարգացումների վերաբերյալ ՀՀ արտաքին գործերի նախարարությունը պատշաճ կերպով կիրազեկի»,- ասվում է հաղորդագրությունում։

 

Ավելի վաղ Իրանի Իսլամական Հանրապետության ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը հայտարարել էր, որ Իրանը հույս ունի, որ Թավրիզում Հայաստանի գլխավոր հյուպատոսությունը կբացվի 2024 թվականի սկզբին։

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ