16 Նոյ
2024
1.1° c ԵՐԵՎԱՆ
6.7° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ռուս-ուկրաինական հակամարտության սկիզբը

Ռուս-ուկրաինական հակամարտության սկիզբը

2022 թվականի ճիշտ այս օրը՝ փետրվարի 24-ին, ռուսական բանակը մտավ Ուկրաինա ու սկսվեց հայտնի «Ռազմական օպերացիան»։ Այս կոնֆլիկտը ձգվում է արդեն երկու տարի։ Ներկայացնում ենք կոնֆլիկտի համառոտ ժամանակագրությունը։ Ինչից սկսվեց։

 

2021-ի դեկտեմբերից մինչև 2022-ի հունվարը Ռուսաստանը զորքեր էր կուտակում Ուկրաինայի սահմանին։

 

2022-ի փետրվարի 18-ին սկսվեց Լուգանսկի և Դնեպրի ինքնահռչակ հանրապետությունների բնակչության էվակուացիան։

 

2022-ի փետրվարի 21-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր ստորագրեց, համաձայն որի Ռուսաստանը ճանաչում էր Լուգանսկի ու Դնեպրի Հանրապետոիւթյունները որպես անկախ պետություններ։

 

2022-ի փետրվարի 24-ին սկսվեց Ռազմական օպերացիան լուսադեմին, ժամը 03.40-ին Լուգանսկում հայտնվեցին ռուսական առաջին տանկերը, իսկ 04։35-ին Սումիի մարզում ընկան ռուսական առաջին հրթիռները։

 

Ժամը 04։50-ին հրապարակվեց Պուտինի վիդեոուղերձը։

 

Առավոտյան ժամը 5-ին առաջին հրթիռներն ընկավ Կիևի, Լվովի, Իվանո֊Ֆրանկովսկի, Ռովնոյի, Լուցկի, Օդեսայի, Խարկովի, Նիկոլաևի, Մարիուպոլի, Զապորոժյեի, Դնեպրի ու այլ քաղաքների վրա։

 

Փետրվարի 25-ին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին վիդեուղերձ հրապարակեց, որտեղ հաստատում էր, որ գտնվում էր Կիևում։

 

Այսպես սկսվեց հակամարտությունը, որը ձգվում է արդեն երկու տարի, փոփոխական հաջողություններով։