
Տեղ համայնքի ղեկավարը ադրբեջանցի զինծառայողների՝ սահմանը հատելու լուրը ո՛չ հերքում է, ո՛չ հաստատում
Քիչ առաջ սոցցանցերում տեղեկություններ են տարածվել, որ Տեղ գյուղի մոտակայքում երկու ադրբեջանցի հատել է սահմանը, նրանցից մեկը գերեվարվել է, մյուսը՝ դիմել փախուստի:
Նշվում է նաև, որ կրակոցներ են հնչել:
Տեղ համայնքի ղեկավար Դավիթ Ղուլունցը ABC media-ի հետ զրույցում ոչ հերքեց, ոչ հաստատեց տեղեկությունը։
«Ես չեմ կարող ասել։ ՊՆ–ից կասեն։ Ինչ վերաբերում է գիշերը կրակոցներ լինելուն, սուտ է»,֊ասաց նա՝ հավելելով, որ հիմա էլ հանգիստ է:
ՊՆ մամուլի խոսնակի հետ կապի դուրս գալ դեռ չի հաջողվում։