25 Դեկ
2024
0.9° c ԵՐԵՎԱՆ
4.2° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Այն անձը, որ իշխանության թրի տակով  չի անցնում, պետական համակարգ մուտքի թույտվություն չի ստանում․ Արծվիկ Մինասյան

Այն անձը, որ իշխանության թրի տակով  չի անցնում, պետական համակարգ մուտքի թույտվություն չի ստանում․ Արծվիկ Մինասյան

Ազգային ժողովում շարունակվում են օրինագծերի ընդունման համար քննարկումները։ Ելույթի ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը անդրադարձել է երեկ քննարկվող «Անկախ պետական մարմինների և դատական համակարգի թեկնածուների ընտրության» հարցին։

 

«Երեկ տեղի ունեցավ Սահմանադրական դատարանի դատավորի ընտրության հարցի քվեարկությունը, որտեղ քաղաքական մեծամասնությունը բոյկոտեց այն։ Դա նոնսենս է, քաղաքական անտրամաբանություն է․ իշխանությունը բոյկոտում է իր իսկ սահմանադրական պարտականության կատարումը՝ չտալով ոչ մի հիմնավորում ու փաստարկ։ Սա ուղերձ է, որով քաղաքական մեծամասնությունը ասում է՝ այն, ինչ իր սրտով չէ, ու այն անձը, որը չի անցել իրենց թրի տակով կամ  փորձում է օբեկտիվություն ցուցաբերել, չի կարող լինել պետական համակարգում։ Երկրորդ ուղերձն այն է, որ եթե մենք՝ քաղաքական մեծամասնությունս, ուզում ենք ինչ-որ մեկին բերել իշխանության, բերելու ենք։ Այս մեծամասնությունն էր, որ Դավիթ Խաչատուրյանին ընտրում էր Բարձրագույն խորհրդի անդամ, կարճ ժամանակ անց փոխեց պաշտոնն ու տեղափոխեց Վճռաբեկ դատարան, որպեսզի հիմա էլ բերի և նշանակի Սահմանադրական դատարանի դատավոր։ Սա է շարժառիթը քաղաքական մեծամասնության՝ ընտրությունների բոյկոտի պատճառը»,- ասաց Մինասյանը։  

 

Մինասյանի խոսքով՝ միջազգային փորձը ցույց է տալիս, որ բոյկոտ անում են խորհրդարանի փոքրամասնությունները, այսինքն՝ ընդդիմությունը, ոչ իշխող ուժը։ Երբ ընդդիմությունը ազդեցություն չի ունենում մեծամասնության որոշումը փոխելու, նա է գնում այդ քայլին, որպեսզի հանրության ուշադրությունը հրավիրի այդ վարքագծին։

 

«Բոյկոտելու ինստիտուտը գործիք է փոքրամասնության ձեռքին, որպեսզի լեգիտիմության դիֆիցիտ ունեցող մեծամասնությունը գիտակցի՝ չի կարող միանձնյա ու ամեն ջանքերով տապալել սահմանադրական պարտականությունների կատարումը։ Այս իշխանությունը գործում է ոչ լեգիտիմ դաշտում, ինչը հաստատվել է բազմաթիվ անգամ։ Նրանք իրենց իսկ ձեռքով ստեղծած կառավարության օրինագծերը վերից վար խախտում են»,-ասաց պատգամավորը։

 

Մինասյանի խոսքով՝ Հայաստանի 314 դատավորի մեծ մասը թեկնածություն էր առաջադրել՝ ակնկալելով արդար ընտրությունը։ Քաղաքական մեծամասնության բոյկոտը ընտրությանը արհամարհանք էր նաև այդ դատավորների նկատմամբ։