19 Նոյ
2024
5.1° c ԵՐԵՎԱՆ
1.1° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ո՞րը պետք է լինի Անկախության հռչակագրի նախաբանը, որ վախենում ենք նոր պատերազմից ու հրաժարվո՞ւմ գաղափարներից․ Վազգեն Մանուկյան

Ո՞րը պետք է լինի Անկախության հռչակագրի նախաբանը, որ վախենում ենք նոր պատերազմից ու հրաժարվո՞ւմ գաղափարներից․ Վազգեն Մանուկյան

Խոսում են Սահմանադրությունը փոխելու մասին, բայց խոսակցությունն սկսվել է Անկախության հռչակագիրը փոխելու հարցից․ Հռչակագրին նվիրված քննարկման ընթացքում ասաց ՀՀ նախկին վարչապետ  Վազգեն Մանուկյանը։

«Ցանկացած ժողովուրդ, երբ համաժողովրդական շարժումով կտրուկ փոխում է իր իրավիճակը, ստեղծում է անկախ նոր պետություն, ինքը հռչակում է այդ պետության նպատակները։ Նույնը կատարեց Հայաստանը։ Հսկայական համաժողովրդական պայքարը բերեց նրան, որ Գերագույն խորհուրդը ընդունեց այդ փաստաթութղթը, ըստ որում, եթե իրավաբանորեն նայեք հռչակագրում ամեն ինչ նորմալ է գրած։ Արցախի մասին գրվածն էլ հիմնվում է ՄԱԿ-ի հիմնադիր օրենքներից մեկի վրա, դա ինքնորոշման իրավունքն է։ Այդ հռչակագիրը չի խանգարել մեզ դառնալ ՄԱԿ-ի անդամ, չի խանգարել մեզ դիվանագիտական հարաբերություններ ստեղծել տասնյակ երկրների հետ, չի խանգարել բանակցել մեզ Թուրքիայի հետ, այսինքն՝ երբեք հռչակագիրը քննարկման առարկա չի դարձել իշխանությունների կողմից։ Այժմ ՀՀ ղեկավարությունն ասում է, որ պետք է հռչակագիրը փոխել, գրել նորը։ Ես ուզում եմ հասկանալ այդ հռչակագրի նախաբանը, ո՞րը պետք է լինի՝ քանի որ մենք պարտվել ենք պատերազմում ու քանի որ վախենում ենք նոր պատերազմից, մեր հպարտ ժողովուրդն ընդունում է այս հռչակագիրը՝ հրաժարվելու գաղափարների՞ց։ Սա պետք է լինի՞ նոր հռչակագիրը»,- իր ելույթում այս մասին ասել է Մանուկյանը։

Անդրադառնալով Սահմանադրության  հնարավոր փոփոխությանը՝ ՀՀ նախկին վարչապետը շեշտեց՝ բոլոր երկրները, որոնք հռչակագիր են ընդունում, իրենց Սահմանադրությունը կառուցում են այդ հռչակագրի վրա, նույնը կարելի է ասել ամենահայտնի ԱՄՆ հռչակագրի մասին, երբ ամբողջ սահմանադրությունը կազմված է հռչակագրի վրա։

Խոսելով հակառակորդի պահանջով Սահմանադրությունը փոխելու մասին՝ Մանուկյանը շեշտեց՝ պատճառն այն է, որ իշխանությունը թուլացրել է մեր պետությունն ու մենք անընդհատ նահանջում ենք։