25 Դեկ
2024
4.5° c ԵՐԵՎԱՆ
6° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Այն, ինչ անում է Արևմուտքը, սպառնում է դառնալ միջուկային զենքի կիրառմամբ հակամարտություն․ Պուտինի ելույթի առանցքային կետերը

Այն, ինչ անում է Արևմուտքը, սպառնում է դառնալ միջուկային զենքի կիրառմամբ հակամարտություն․ Պուտինի ելույթի առանցքային կետերը

  • Ռուսաստանի պաշտպանական հատվածի զարգացման նախկին բոլոր պլանները կատարվել են:

 

  •  Այն ամենը, ինչ հնարում է Արևմուտքը, իսկապես սպառնում է  դառնալ միջուկային զենքի օգտագործմամբ հակամարտություն, իսկ դա քաղաքակրթության ոչնչացում է նշանակում:

 

  • Ռուսաստանցիների բացարձակ մեծամասնությունն աջակցում է հատուկ գործողությանը: Որևէ մեկին թույլ չենք տա միջամտել մեր ներքին գործերին:

 

  •  Փորձեցին թուլացնել Ռուսաստանը ներսից, բայց սխալ հաշվարկեցին, Ռուսաստանն ապացուցեց, որ կարող է պատասխանել ցանկացած մարտահրավերի։

 

  •  Արևմուտքը փորձում է Ռուսաստանին ներքաշել սպառազինությունների մրցավազքի մեջ, ինչպես 1980-ականներին ԽՍՀՄ-ի դեպքում էր։

 

  •  Ռազմավարական միջուկային ուժերը գտնվում են լիարժեք պատրաստության վիճակում։

 

  • ՌԴ-ում նոր զինատեսակների վրա աշխատանքները շարունակվում են, շուտով կլսեք դրանց մասին։

 

  • Տիեզերքում ենթադրյալ ռուսական միջուկային զենքի մասին լուրերն անհրաժեշտ են ԱՄՆ-ին, որ ՌԴ-ին իրենց շահավետ բանակցությունների մեջ ներգրավեն։ Սրանք անհիմն մեղադրանքներ են Ռուսաստանի հասցեին։

 

  • Ռուսաստանը պատրաստ է ԱՄՆ-ի հետ բանակցությունների գնալ քաղաքական կայունացման համար, բայց ՄՆ ներկա իշխանությունների խոսակցությունները դրան չեն նպաստում։