Արցախի թեմի առաջնորդը նշանակվել է Մայր Աթոռի՝ Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության հարցերով գրասենյակի տնօրեն
Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի հայրապետական տնօրինությամբ
կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներ:
Արցախի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը
նշանակվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության հարցերով
գրասենյակի տնօրեն, իսկ Հոգեշնորհ Տ. Գարեգին վարդապետ Համբարձումյանը՝ Արցախի հոգևոր-մշակութային
ժառանգության հարցերով գրասենյակի վարիչ:
Հոգեշնորհ Տ. Սահակ վարդապետ Շաքարյանը ծառայության է կոչվել
Սյունյաց թեմում առաջնորդական տեղապահի իշխանության ներքո: