25 Դեկ
2024
0.6° c ԵՐԵՎԱՆ
3.9° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ՆԱՏՕ-ն Ռուսաստանի կողմից միջուկային զենքի կիրառման սպառնալիք չի տեսնում

ՆԱՏՕ-ն Ռուսաստանի կողմից միջուկային զենքի կիրառման սպառնալիք չի տեսնում

ՆԱՏՕ-ն Ռուսաստանի կողմից միջուկային զենքի կիրառման անմիջական վտանգ չի տեսնում․ ասել է Դաշինքի գլխավոր քարտուղարի տեղակալ Միրչա Ջեոանան։



«Մենք որևէ անմիջական սպառնալիք չենք տեսնում, որ Ռուսաստանը կօգտագործի այդ զենքերը», – ասել է Ժոանը՝ իսպանական Pais թերթին տված հարցազրույցում:



Միևնույն ժամանակ, նրա կարծիքով, Ռուսաստանի իշխանությունների հայտարարությունները «ինքնին շատ վտանգավոր են, քանի որ դրանք խաթարում են վստահությունը»։



Ավելի վաղ Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Մեթյու Միլլերը հայտարարել էր, որ ԱՄՆ-ը Ռուսաստանի կողմից միջուկային զենք կիրառելու նշաններ չի տեսնում։