29 Դեկ
2024
3.2° c ԵՐԵՎԱՆ
3.3° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Կասկադ համալիրի վերին հատվածն ու «Կանազ» մշակույթի կենտրոնը վերադարձվել են քաղաքապետարանին. ո՞ւմ էին պատկանում դրանք

Կասկադ համալիրի վերին հատվածն ու «Կանազ» մշակույթի կենտրոնը վերադարձվել են քաղաքապետարանին. ո՞ւմ էին պատկանում դրանք

Երևանի ավագանու գործակարգավարական նիստի ժամանակ քաղաքապետ Տիգրան Ավինյանը երկու ուշագրավ որոշման մասին է տեղեկացրել: Քաղաքապետարանին են վերադարձվել Երևանի Կասկադ համալիրի վերին հատվածը, որը դեռ խորհրդային տարիներից մնացել էր անավարտ և «Կասկադ» մշակութային կենտրոնը:

 

Քաղաքապետարանի խոսնակ Հայկ Կոստանյանը ABC media-ի հարցմանն ի պատասխան նշեց, որ տարածքը նախկինում գտնվում էր Գաֆեսճեան հիմնադրամի հաշվեկշռի տակ։

 

Մյուսը որոշմամբ՝ «Կանազ» մշակութային կենտրոնն է վերադարձվել քաղաքապետարանին։ Այն հետ է վերցվել ժողովրդական արտիստ Հրանտ Թոխատյանին պատկանող հիմնադրամից։

 

Բանն այն է, որ 2017 թվականին ավագանու որոշմամբ այս մշակութային կենտրոնը 10 տարի ժամկետով փոխանցվել էր Հրանտ Թոխատյանին պատկանող «Արվեստի այբուբեն» հիմնադրամին։ Սակայն 7 տարի անց այն հետ են վերցրել։

 

Քաղաքապետարանի պարզաբանմամբ՝ հիմնադրամը չի կատարել պայմանագրով ստանձնած պարտավորությունները։