19 Նոյ
2024
6.1° c ԵՐԵՎԱՆ
1.3° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Գևորգ Պապոյանը նշանակվեց նախարար

Գևորգ Պապոյանը նշանակվեց նախարար

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը ստորագրել է Գևորգ Պապոյանին էկոնոմիկայի նախարար նշանակելու որոշումը:

 

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի.
Գևորգ Պապոյանին նշանակել էկոնոմիկայի նախարար»,֊ասված է որոշման մեջ:

 

Հիշեցնենք, որ էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանն աշխատանքից ազատվել էր նախարարությունում կոռուպցիոն սկանդալի ֆոնին:

 

Դատարանի որոշմամբ՝ նախկին նախարարն այժմ տնային կալանքի տակ է: