19 Նոյ
2024
6.2° c ԵՐԵՎԱՆ
1.3° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ԱՄՆ պետդեպը մեկնաբանել է Հայաստանի մասին Լավրովի հայտարարությունը

ԱՄՆ պետդեպը մեկնաբանել է Հայաստանի մասին Լավրովի հայտարարությունը

ԱՄՆ պետդեպարտամենտի մամուլի քարտուղար Մեթյու Միլլերը ճեպազրույցի ժամանակ մեկնաբանել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հայտարարությունը, թե «Հայաստանը շարժվում է Արևմուտքի կողմը և ՌԴ-ն կպատասխանի Հայաստանին»։

 

«Ես չեմ պատրաստվում ուղիղ պատասխանել այդ հարցին, թեև հենց Ռուսաստանի կառավարության այդպիսի հռետորաբանությունն է ապակայունացնում տարածաշրջանը։ Հենց այդ պատճառով Ռուսաստանի շատ հարևաններ անհանգստացած են սպառնալի հռետորաբանությունից և սպառնալի գործողություններից, որոնք Ռուսաստանի կառավարությունը քանիցս ցուցադրել է և պատրաստ է ձեռնարկել իր հարևանների դեմ»,- ասել է Միլլերը։