Ռուսաստանում ավելի շատ հայ է ապրում, քան Հայաստանում․ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Գիտե՞ք, որ Ռուսաստանում ավելի շատ հայ է ապրում, քան Հայաստանում։ Իսկ նրանք ռուսներ են, և այստեղ իրենց լավ են զգում։ Մենք սիրում ենք նրանց, նրանք սիրում են մեզ»,- ասել է Դմիտրի Պեսկովը։
Կրեմլի խոսնակն ընդգծել է, որ ռուսներն ու հայերն այսպես են ապրել դարեր շարունակ։ «Եվ հետևաբար մենք նույնպես բարձր ենք գնահատում Հայաստանի հետ մեր հարաբերությունները»,- եզրափակել է Պեսկովը։