Աշխարհում մեկ պետության մենաշնորհն անհնար է. ի վերջո այն սկսում է վնասել հենց հեգեմոնին, ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Համաշխարհային երիտասարդական փառատոնի մասնակիցների հետ հանդիպման ժամանակ։
«Աշխարհը չի կարող կառավարվել մեկ կենտրոնից, և դա նույնիսկ վնասակար է հենց այս կենտրոնի համար, քանի որ այն սկսում է խարխլել նրա հիմքը»,- նշել է նա՝ խոսելով ԱՄՆ քաղաքականության մասին։