23 Դեկ
2024
-2.1° c ԵՐԵՎԱՆ
0.4° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Էրդողանը կմասնակցի իր վերջին ընտրություններին

Էրդողանը կմասնակցի իր վերջին ընտրություններին

Գործող օրենսդրության համաձայն,  մարտի 31-ին կայանալիք մունիցիպալ ընտրություններն Էրդողանի համար կլինեն վերջինը: Հայտարարել է անձամբ ինքը՝ Էրդողանը:

 

«Ինձ համար սա եզրափակիչն է։ Այս ընտրություններն իմ վերջին ընտրություններն են՝ օրենքով տրված լիազորությունների շրջանակում։ Արդյունքում գործերը կփոխանցվեն իմ եղբայրներին, ովքեր կգան ինձնից հետո», – ասել է նա։

 

2023 թվականին Էրդողանը նախագահական ընտրություններում հաղթեց երկրորդ փուլում՝ հավաքելով ձայների 52,18%, իսկ նրա մրցակից Քեմալ Քըլըչդարօղլուն՝ 47,82%։ Մասնակցությունը  եղել է 85,71%։

 

Ըստ ընտրությունների արդյունքների՝ Էրդողանը ստացել է երկիրը հինգ տարի կառավարելու իրավունք։