Google-ը խաբում է, Արցախի ներկայացուցչությունը չի փակվել
ՀՀ-ում գործող Արցախի Հանրապետության ներկայացուցչությունը շարունակում է գործել այնպես, ինչպես գործում էր․ ABC media-ի հետ զրույցում ասել է ԱՀ ԱԺ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Վահրամ Բալայանը։
«Երեկ ինքս քննարկման եմ մասնակցել ներկայացուցչությունում։ Փակման մասին որևէ խոսք չի եղել»,- ասել է Բալայանը։
Google-ում Արցախի ներկայացուցչության դիմաց բաց և փակ լինելու ժամերի փոխարեն գրված է «Փակ է մշտապես»։ Այն արձանագրել են լրագրողները, սոցցանցերի օգտատերերն ու դրել շրջանառության մեջ։
«Կամ Google-ում կարգավորումներն են խառնվել, կամ էլ հաքերային հարձակման հետևանքով է այդպես գրվել, չգիտեմ՝ ինչից է»,-ասված է Բալայանը։