23 Նոյ
2024
15.3° c ԵՐԵՎԱՆ
14.4° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Կրեմլը մեկնաբանել է Փաշինյանի՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու հայտարարությունները

Կրեմլը մեկնաբանել է Փաշինյանի՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու հայտարարությունները

Մոսկվան լսել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները ՀԱՊԿից Հայաստանի դուրս գալու հնարավորության մասին, դեռ շատ աշխատանք է մնացել, իրավիճակը պարզելու համար անհրաժեշտ են շփումներ, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։


Ավելի վաղ Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանը դուրս կգա ՀԱՊԿից, եթե կազմակերպությունը չպատասխանի երկրի ինքնիշխան տարածքի վերաբերյալ Երևանի բարձրացրած հարցերին։


«Իհարկե, մենք լսել ենք այդ հայտարարությունները: Ակնհայտորեն հիմա դեռ շատ աշխատանք կա, մեզ անհրաժեշտ են շփումներ և՛ ՀԱՊԿ շրջանակներում, և՛ երկկողմ մակարդակով մեր հայ գործընկերների հետ, մենք կհստակեցնենք և կխոսենք՝  պարոն վարչապետի արած հայտարարություններին համահունչ»,- լրագրողներին պատասխանել է Պեսկովը։


Հարցը, թե ինչպես է ՀԱՊԿ-ը վերաբերում Փաշինյանի նման հայտարարություններին, Պեսկովը նշել է, որ Կրեմլը չի կարող խոսել կազմակերպության անունից։ «Իհարկե, ՀԱՊԿ շրջանակներում որոշակի աշխատանք կա անելու»,- եզրափակել է պետության ղեկավարի մամուլի քարտուղարը։