
Թենիսիստներ Անդրեյ Ռուբլյովը և Կարեն Խաչանովը բարեգործական խաղ կանցկացնեն՝ ի աջակցություն Արցախի հայերի
Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ, աշխարհի 15-րդ ռակետ Կարեն Խաչանովը և Ռուսաստանի հավաքականում նրա խաղընկեր, աշխարհի 5-րդ ռակետ Անդրեյ Ռուբլյովը մարտի 16-ին Լոս Անջելեսում բարեգործական խաղ կանցկացնեն՝ Ի աջակցություն Արցախի հայերի։
Ստացված հասույթն ուղղվելու է Արցախի հայ բնակչության կարիքներին։