15 Մար
2026
6° c ԵՐԵՎԱՆ
5° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Արցախցիների՝ 40+10 հազար դրամ սոցաջակցության տրամադրումը շարունակելու նախագիծը դեռ հաստատված չէ

Արցախցիների՝ 40+10 հազար դրամ սոցաջակցության տրամադրումը շարունակելու նախագիծը դեռ հաստատված չէ

Արցախից բռնի տեղահանվածներին տրամադրվող «40+10» սոցիալական աջակցության ծրագիրը շարունակելու մասին նախագիծը դեռ չի հաստատվել։ Առաջիկա օրերին այն կներկայացվի Կառավարությանը․ ABC media-ի հետ զրույցում ասել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության մամուլի խոսնակ Զառա Մանուչարյանը։

 

Հիշեցնենք՝ մարտի 12-ին Նիկոլ Փաշինյանը 3,5 ժամ տևած հարցազրույցի ժամանակ անդրադարձել էր նաև Արցախից բռնի տեղահանված հայրենակիցների սոցաջակցությունները շարունակելու թեմային։

 

Ավելի վաղ՝ մամուլում շրջանառվում էր լուրեր, թե աջակցությունը գործելու է միայն անչափահաս և թոշակառու տեղահանվածների համար։ Աշխատունակները չեն օգտվելու ծրագրից։ Այս հայտարարությունից հետո արցախցիները հավաքվել էին Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության դիմաց՝ պահանջելով հանդիպում նախարարի հետ։

 

Նրանց ընդունել էր նախարարության ներկայացուցիչն ու տեղեկացրել՝  սոցաջակցություն կստանան նաև 2020 թվականին տեղահանվածները, անչափահասներն ու թոշակառուները։ Աշխատունակ համարվող անձինք չեն ստանա։

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ