ՌԴ-ում մեկնարկել են նախագահական ընտրությունները։Քվեարկությունը տեղի է ունենալու երեք օր շարունակ՝ մարտի 15-ին, 16-ին և 17-ին։
Ռուսաստանի Դաշնության նախագահի պաշտոնի թեկնածուներն են Լեոնիդ Սլուցկին, Նիկոլայ Խարիտոնովը, Վլադիսլավ Դավանկովը և պետության գործող ղեկավար Վլադիմիր Պուտինը։
Վերլուծաբանները համոզված են, որ ընտրություններում քվեների մեծ առավելությամբ կհաղթի գործող նախագահ Վլադիմիր Պուտինն, որը հինգերորդ անգամ է առաջադրվել և երկիրը ղեկավարում է 2000 թվականից: