Իրանի և Ադրբեջանի նախագահները կայցելեն Խուդաֆերին
Իրանական ամանորից՝ Նովրուզ Բայրամից առաջ Ադրբեջանի և Իրանի նախագահները կայցելեն Խուդաֆերին․ ադրբեջանական լրատվամիջոցին տված հարցազրույցում ասել է Ադրբեջանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Սեյիդ Աբբաս Մուսավին։
«Հուսով եմ, որ երկու երկրների էներգետիկայի նախարարները շուտով կհանդիպեն՝ նախապատրաստական աշխատանքներ իրականացնելու համար։ Երկու պետությունների ղեկավարների մասնակցությամբ սահմանին տեղի կունենա «Խուդաֆերին» և «Գիզ Գալասի» հիդրոէլեկտրակայանների և համապատասխան ամբարտակների բացման արարողությունը»,- ասել է դիվանագետը։
Դեսպանը նշել է, որ աշխատանքները կշարունակվեն նաև Արաքսի վրա նոր կամուրջի, ինչպես նաև ճանապարհային և երկաթուղային գծի արագ շահագործման հանձնելու ուղղությամբ: