Կաշառք ստանալու մեղադրանքով Երևանի քաղաքապետարանի պաշտոնյա է ձերբակալվել
Երևանի քաղաքապետարանի երկրորդ մասնաշենքում կատարված խուզարկությունից հետո պաշտոնատար անձ է ձերբակալվել։ Նրան մեղադրանք է ներկայացվել կաշառք ստանալու համար։ ABC media-ի հետ զրույցում տեղեկացրել է Հակակոռուպցիոն կոմիտեի մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը։
«5 անձ է ձերբակալվել, որոնցից մեկը՝ Երևանի քաղաքապետարանի պաշտոնյա»,–հայտնել է Օհանջանյանը։
Հիշեցնենք՝ երեկ Երևանի քաղաքապետարանի երկրորդ մասնաշենքում Հակակոռուպցիոն կոմիտեն խուզարկություն է իրականացրել։
Խոսքը Երևանի քաղաքապետարանի քաղաքաշինության և ճարտարապետության վարչության մասին է։