Դամասկոսի վրա իսրայելական մի քանի հրթիռ է խոցվել
Իսրայելի զինված ուժերը հարձակվել են Դամասկոսում մի շարք ռազմական դիրքերի վրա, իսկ սիրիական հակաօդային պաշտպանության համակարգերը մի քանի հրթիռ են խոցել․ հայտնում է Սիրիայի պաշտպանության նախարարությունը։
Ավելի վաղ РИА Новости-ի թղթակիցը հայտնել էր, որ Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսի երկնքում պայթյուններ են լսվել։
«Այսօր՝ ժամը 02.10-ի սահմաններում, իսրայելական բանակը օդային ագրեսիա է իրականացրել օկուպացված սիրիական Գոլանի բարձունքներից՝ հարվածներ հասցնելով Դամասկոսի նահանգի մի շարք մարտական դիրքերի։ Մեր ՀՕՊ համակարգերը պատասխանել են հրթիռներին և խոցել դրանցից մի քանիսը՝ սահմանափակվելով նյութական վնասով»,- ասվում է Սիրիայի պաշտպանության նախարարության հայտարարության մեջ։