20 Սեպ
2024
17.3° c ԵՐԵՎԱՆ
10.7° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ՌԴ ԱԳՆ-ն մեկնաբանել է Փաշինյանի՝ Ադրբեջանի հետ պատերազմի սպառնալիքի մասին հայտարարությունը

ՌԴ ԱԳՆ-ն մեկնաբանել է Փաշինյանի՝ Ադրբեջանի հետ պատերազմի սպառնալիքի մասին հայտարարությունը

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Ադրբեջանի հետ պատերազմի սպառնալիքի մասին հայտարարությունը կապված չէ Ռուսաստանի հետ, դա Երևանի իշխանությունների իրավասությունն է և Արևմուտքի հետ նրանց խորհրդակցությունների արդյունքը․ Տելեգրամի իր ալիքում գրել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։



Ավելի վաղ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը սահմանամերձ գյուղերի բնակիչների հետ զրույցում ասել էր, որ եթե Երևանը չկատարի Բաքվի պահանջը, մի շարք սահմանամերձ գյուղեր փոխանցել Ադրբեջանին, ապա պատերազմ կսկսվի։



«Ահա թե ինչի են հասցրել գործը Եվրամիության, ՆԱՏՕ-ի և Վաշինգտոնի նոր կուրատորները: Նկատի ունեցեք, որ այս հայտարարությունը որևէ կերպ կապված չէ Ռուսաստանի հետ, սա Երևանի ներկայիս իշխանությունների բացառիկ իրավասությունն է և Արևմուտքի ներկայացուցիչների հետ նրանց խորհրդակցությունների արդյունքը»,- գրել է Զախարովան։