23 Դեկ
2024
4.6° c ԵՐԵՎԱՆ
8.8° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Զատուլինը Փաշինյանի գործողություններն անվանել է «դավաճանություն հայրենակիցների նկատմամբ»

Զատուլինը Փաշինյանի գործողություններն անվանել է «դավաճանություն հայրենակիցների նկատմամբ»

Փաշինյանն ինքն իրեն հավատարիմ է, նա շարունակում է Ադրբեջանի շահերը բավարարելուն ուղղված իր նախկին գիծը․ հայտարարել է ՌԴ պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինը։



Նա պարզաբանել է, որ երկրների միջև առկա տարաձայնությունները կապված են Ադրբեջանից Թուրքիա ուղիղ տարանցման հնարավորության հետ։



«Փաշինյանը մեղադրում է ՀԱՊԿ-ին և Ռուսաստանի Դաշնությանը, բայց իր վրա չի վերցնում Հայաստանի պաշտպանությունը։ Նա բռնել է  իր հայրենակիցներին լքելու՝ դավաճանելու ճանապարհը, և նա ստիպված է գնալ այս ճանապարհով։



Ի՞նչ նշանակություն ունեն այդ գյուղերը, որոնք պահանջում է Ադրբեջանը։ Դրանք Հայաստանի համար ապահովում են ելք դեպի Իրան, ապահովում են ճանապարհ դեպի Վրաստան։ Սրանք տարանցիկ գյուղեր են և եթե Հայաստանի կառավարության որդեգրած դիրքորոշման արդյունքում երկիրը կորցնում է դրանք, ապա հաղորդակցությունն ընդհատվում է, և ճանապարհ է բացվում հետագա զիջումների համար։ Ամենակարևորն Ադրբեջանի և Թուրքիայի պահանջն է՝ բացել Զանգեզուրի միջանցքը Ադրբեջանի և Նախիջևանի միջև՝ այդպիսով Թուրքիայից ուղիղ տարանցում կատարելով դեպի Ադրբեջան»,- հայտարարել է Զատուլինը։




Նիկոլ Փաշինյանը զգուշացրել է, որ Ադրբեջանի հետ նոր պատերազմի վտանգի մասին։ Հակամարտությունը կարող է վերսկսվել շաբաթվա վերջին, եթե Երևանն ու Բաքուն չհստակեցնեն սահմանները Տավուշի մարզում։ Փաշինյանի խոսքով՝ այդ միջոցները պետք է ձեռնարկվեն ոչ միայն հանուն Հայաստանի, այլ նաև Ոսկեպար և Կիրանց անկլավների գյուղերի համար՝ ապահովելու իրենց բնակիչների անվտանգությունը։