19 Նոյ
2024
9.1° c ԵՐԵՎԱՆ
8.9° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Շուռնուխի նոր թաղամասի կառուցման համար Գորիս համայնքը իր 9 հողամասերը նվիրեց պետությանը

Շուռնուխի նոր թաղամասի կառուցման համար Գորիս համայնքը իր 9 հողամասերը նվիրեց պետությանը

Գորիսի համայնքի ավագանին իրեն պատկանող 9 միավոր հողամասեր անհատույց սեփականության իրավունքով (նվիրատվություն) նվիրել է Հակաստանի Հանրապետությանը, քանի որ այդ տարածքներում Շուռնուխ բնակավայրում նոր թաղամաս է կառուցվում: Կառավարությունն այսօրվա նիստում ընդունեց նվիրատվությունը, որոնք կամրացվեն պետական գույքի կառավարման կոմիտեին։

 

ՀՀ Սյունիքի մարզի Շուռնուխ բնակավայրերում գտնվող, Ադրբեջանի վերահսկողության տակ անցած բնակելի անշարժ գույքի փոխարեն Շուռնուխ բնակավայրում կառուցվող բնակելի տների  նկատմամբ գույքային իրավունքների պետական գրանցումներն իրականացնելու նպատակով անհրաժեշտություն է առաջացել առանձնացնել նշված բնակելի տների սպասարկման հողամասերը:

 

Նոր թաղամասի կառուցապատման նպատակով առնձնացված հողամասերի մի մասը (9 միավոր) Գորիս համայնքի սեփականությունն է: