14 Հնս
2025
27° c ԵՐԵՎԱՆ
20° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Վազգեն Սաղաթելյանն ու Նարեկ Սամսոնյանը ձերբակալվել են նույն մեղադրանքով՝ ենթադրաբար Փաշինյանին հայհոյելու համար

Վազգեն Սաղաթելյանն ու Նարեկ Սամսոնյանը ձերբակալվել են նույն մեղադրանքով՝ ենթադրաբար Փաշինյանին հայհոյելու համար

Քաղաքական վերլուծաբան Լիկա Թումանյանն իր էջում ուղիղ հեռարձակմամբ ցույց տվեց, թե ինչպես են ոստիկանները ձերբակալում «Իմնեմնիմի» փոթքասթի հաղորդավար Վազգեն Սաղաթելյանին։

«Ձերբակալման վերաբերյալ քննիչի որոշումը մանրամասն ուսումնասիրելուց հետո թույլ տվեցին, որ Վազգեն Սաղաթելյանը դուրս գա։ Խոշտանգում չի եղել, օրինակ՝ Նարեկ Սամսոնյանի մասով դրա ականատեսը եղանք։ Բայց Վազգենին ձեռնաշղթաներով են ձերբակալել, ասել են, որ կարգն է այդպիսին, որովհետև չկար դիմադրություն կամ որևէ խոչընդոտ։ Վազգենն ինքնուրույն դուրս եկավ, կարիք չեղավ իրեն տանից հանելու։ Չկար որևէ  նախադրյալ, որի պարագայում կարելի էր ձեռնաշղթա կիրառել, բայց ասացին՝ կարգն է այդպես»,-ABC Media-ի հետ զրույցում ասաց Լիկա Թումանյանը։

Նշենք, որ ավելի վաղ ձերբակալվել էր նաև փոթքասթի մյուս համահեղինակ Նարեկ Սամսոնյանը։

Երկուսն էլ ձերբակալվել են խուլիգանություն կատարելու կասկածանքով, կարծիք կա, որ նրանք ձերբակալվել են հաղորդման ընթացքում Նիկոլ Փաշինյանին հայհոյելու համար։

Առավոտյան տեսանյութ տարածվեց, որտեղ երևում էր, թե ինչպես են ոստիկանական ուժերը բռնություն կիրառում Նարեկ Սամսոնյանի նկատմամբ։ Ավելի ուշ փաստաբան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկություն տարածեց, որ Սամսոնյանը գտնվել է մայրաքաղաքի ոստիկանական տարբեր բաժանմունքներում, իսկ այս պահին վերջինիս տեղափոխել են Քննչական կոմիտե։

Ռազմագերիներ