
Շենգավիթի դատարանում կմեկնարկի Նարեկ Սամսոնյանի դատավարությունը
Նարեկ Սամսոնյանի եւ Վազգեն Սաղաթելյանի ձերբակալությունը դասական քաղաքական հետապնդում է, որովհետև տղաները մեղադրվում են իշխանության հասցեին կոշտ քննադատական խոսք հնչեցնելու համար՝ Տավուշի գյուղերը հանձնելու պատճառով։ ֆեյսբուքյան էջում գրել է փաստաբան Ռուբեն Մելիքյանը։
«Նարեկ Սամսոնյանին կալանավորելու միջնորդությունը «մակագրվել է» դատավոր Արտուշ Գաբրիելյանին։ Նիստը կսկսվի շուտով՝ երևի մաքսիմում մեկ – մեկուկես ժամից Շենգավիթի դատարանում»,- գրել է Մելիքյանը։
Մեկ այլ գրառմամբ փաստաբանը գրել է․
«Ափդեյթ «Իմնեմնիմի»-ի գործով.
1) Նարեկ Սամսոնյանին տարել են Շենգավիթի դատարան։ Ընթանում է դատավորի դմակագրության գործընթացը։ Դեռ հայտնի չի ո՛չ դատավորը, ո՛չ էլ նիստի ժամը։ Հավանաբար նիստը կնշանակվի մոտակա 2-3 ժամերի ընթացքում։
2) Վազգեն Սաղաթելյանը դեռ Երևանի քննչականում է։ Մեղադրանք են առաջադրում։ Շուտով նրան նույնպես կտեղափոխեն Շենգավիթի դատարան։ Վազգենի պաշտպանությունը ստանձնել է Արսեն Բաբայանը (ըստ օրենքի՝ նույն փաստաբանը չի կարող նույն գործով մեկից ավել պաշտպանյալ ունենալ):
3) Տղաները մեղադրվում են «Իմնեմնիմի 83»-ում, մասնավորապես՝ 11-58-րդ րոպեներին հնչեցրած խոսքի համար։ Թողարկման հղումը տե՛ս ստորև։
4) Սա դասական քաղաքական հետապնդում է, որովհետև տղաները մեղադրվում են իշխանության հասցեին կոշտ քննադատական խոսք հնչեցնելու համար՝ Տավուշի գյուղերը հանձնելու պատճառով»։