Հատուկ ռազմական գործողությունը վերածվել է պատերազմի՝ Արևմուտքի միջամտության հետևանքով․ Պեսկով
Ուկրաինայում տեղի ունեցած հատուկ ռազմական գործողությունը վերածվել է իսկական պատերազմի այն բանից հետո, երբ Արևմուտքը միջամտել է դրան։ AIF.RU-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Ավելի ուշ ճեպազրույցում ևս նա անդրադարձել է իր այս հայտարարությանը։ Լրագրողները Դմիտրի Պեսկովին խնդրել են պաարզաբանել՝ արդյոք փոխվել է Ուկրաինայում կատարվող հատուկ ռազմական գործողության իրավական կարգաիճակը, որին Պեսկովը պատասխանել է։
«Դե յուրե՝ դա հատուկ ռազմական գործողություն է, բայց մեզ համար դե ֆակտո վերածվել է պատերազմի այն բանից հետո, երբ հավաքական Արևմուտքն ավելի ու ավելի է մեծացնում իր ուղիղ ներգրավվածությունը հակամարտությանը»,- պատասխանել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը։