Ակնկալում եմ՝ Վազգեն Սաղաթելյանին ազատ կարձակեն, դատական նիստի որոշումը կհրապարակվի վաղը․ փաստաբան
Րոպեներ առաջ ավարտվեց «Իմնեմնիմի» հաղորդման հեղինակ Վազգեն Սաղաթելյանի դատավարությունը։
«Մենք պատշաճ կերպով ներկայացրել ենք, որ որևէ հանցագործություն չի կատարվել, Վազգենը մեղավոր չէ նշված հանցանքներում։ Կարծում եմ՝ վաղը նրան ազատ կարձակեն»,- ասել է Վազգեն Սաղաթելյանի պաշտպան Արսեն Բաբայանը։
Նրան կալանավորելու միջնորդությունը մակագրվել էր Շենգավիթի նստավայրի դատավոր Նելլի Բաղդասարյանին:
Հիշեցնենք՝ այսօր ձերբակալել են հասարակական գործիչ Վազգեն Սաղաթելյանին՝ իշխանությանը հայհոյելու մեղադրանքով։
Սաղաթելյանի փաստաբան Արմեն Բաբայանը «Facebook» սոցիալական էջում գրել էր, որ դատարանը մերժել է Սաղաթելյանի հետ մի քանի պատգամավորների հանդիպումն ու ավելացրել․
«Նախկինում պատգամավորներն անարգել մուտք են գործել քննչականներ և անարգել հանդիպել են ձերբակալվածներին»։