20 Սեպ
2024
18.1° c ԵՐԵՎԱՆ
10.7° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ենթադրյալ հանցագործներից 2 ձերբակալվել են, 4-ը՝ փախել

Ենթադրյալ հանցագործներից 2 ձերբակալվել են, 4-ը՝ փախել

Ենթադրյալ հանցագործների ավտոմեքենան կանգնեցվել է Բրյանսկի մարզում։ 6-ից 2-ը ձերբակալվել են, 4-ը՝ փախուստի դիմել՝ հայտնում է Baza-ն։

Ձերբակալվածները Տաջիկստանի քաղաքացիներ են։

Դեռևս պաշտոնապես հաստատված չէ, որ հենց նրանք են ահաբեկիչները։

Հիշեցնենք, որ երեկ ահաբեկչություն է տեղի ունեցել Մոսկվայի մերձակայքում գտնվող «Կրակուս սիթի հոլ» դահլիճում։ Ահաբեկչության հետևանքով կա 121 զոհ, այդ թվում՝ 3 երեխա։