18 Մար
2026
13° c ԵՐԵՎԱՆ
8° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Կրոկուսում տեղի ունեցած ահաբեկչության հետևում կանգնած է Ուկրաինան․ Պատրուշև

Կրոկուսում տեղի ունեցած ահաբեկչության հետևում կանգնած է Ուկրաինան․ Պատրուշև

ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը հայտարարել է, որ «Կրոկուս սիթի հոլում» տեղի ունեցած ահաբեկչության հետևում կանգնած է Ուկրաինան։

«Իհարկե, Ուկրաինան»,- լրագրողների հարցին, թե ահաբեկչության հետևում կանգնած է Ուկրաինա՞ն, թե՞ Ռուսաստանի Դաշնությունում արգելված «Իսլամական պետություն ահաբեկչական» կազմակերպությունը։

Հիշեցնենք, որ մարտի 22-ի երեկոյան մերձմոսկովյան Կրասնոգորսկում գտնվող համերգասրահում ահաբեկչություն էր տեղի ունեցել։  Զինված մի քանի տղամարդ կրակ էին բացել դահլիճում ներկա մարդկանց վրա, ապա հրկիզել շենքը։ ՌԴ Քննչական կոմիտեի վերջին տվյալներով՝ զոհվել է 139 մարդ։

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նշել է, որ ահաբեկիչները գործողությունից հետո շարժվում էին դեպի Ուկրաինա, որտեղ նրանց համար ուկրաինական կողմից պատրաստվել էր «պատուհան»՝ անցնելու սահմանը։

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ