20 Նոյ
2024
8.3° c ԵՐԵՎԱՆ
2.2° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ՀՀ-ն չի մասնակցում աշխատանքներին, բայց ՀԱՊԿ անդամակցության կասեցման հայտարարություն չենք ստացել․ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար

ՀՀ-ն չի մասնակցում աշխատանքներին, բայց ՀԱՊԿ անդամակցության կասեցման հայտարարություն չենք ստացել․ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանղալի Թասմաղամբետովը հայտարարել է, որ Հայաստանը վերջերս չի մասնակցում քարտուղարության աշխատանքներին, սակայն կազմակերպությունից դուրս գալու մասին ծանուցումներ չի ուղարկել։ Այս մասին գրում է «Коммерантъ»-ը:

«Երևանը վերջին շրջանում իսկապես չի մասնակցում ՀԱՊԿ քարտուղարության աշխատանքներին։ ՀՀ պաշտոնյաների նշված հայտարարությունների առնչությամբ ես կասեմ, որ քարտուղարությունը ՀԱՊԿ-ին անդամակցության կասեցման վերաբերյալ պաշտոնական հայտարարություն Երևանից չի ստացել»,- ասել է նա՝ հավելելով, որ քարտուղարությունը կանոնավոր տեղեկացնում է Երևանի համապատասխան կառույցներին ընդունված և ընդունվող որոշումների մասին։

Միաժամանակ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը չի բացառել, որ կազմակերպությանը կարող են միանալ նոր երկրներ։ Ըստ Թասմաղամբետովի, ՀԱՊԿ-ն առաջարկում է մասնակցության համար շատ բարենպաստ պայմաններ, այդ թվում՝ առաջնահերթություն տալով ճգնաժամային իրավիճակների լուծման քաղաքական և դիվանագիտական մեթոդներին։