«Crocus city hall»-ում մարդկանց փրկելիս հայ է մահացել
«Կրոկուս Սիթի Հոլում» մարդկանց օգնելու շտապած Կարեն Ենգիբարյանը մահացել է։ Տեղեկությունը հայտնում է Ռուսաստանի հայերի միությունը։
35-ամյա Կարենը աշխատում էր արտաքին գովազդ տեղադրող ընկերությունում և ողբերգության պահին գտնվել է համերգասրահից ոչ հեռու։ Ծուխ է տեսել և վազել դեպի կենտրոնական մուտքը։ Մարդկանց դուրս էր հանում ծխից, տանում բժիշկների մոտ ու վերադառնում։ Տուժածներից մեկին տվել է իր վերնազգեստը։
Կարենը միայն առավոտյան է տուն վերադարձել։ Արդյունքում տղամարդը չափազանց շատ շմոլ գազ է շնչել ու մրսել է։
Նրան հոսպիտալացրել են «շնչուղիների սուր վարակ» ախտորոշմամբ, վիճակը վատթարացել է հետագա օրերին։ Ցավոք, նրան փրկել չի հաջողվել։
Մարտի 30-ին հայկական եկեղեցական համալիրի Սուրբ Խաչ եկեղեցում տեղի կունենա Ենգիբարյանի վերջին հրաժեշտը: Կարեն Ենգիբարյանն ընդամենը 3 տարի առաջ էր ամուսնացել։