
Ընդդիմությունն ԱԺ-ում հրատապ քննարկում է հրավիրում
ԱԺ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների պատգամավորները հանդես են եկել ԱԺ առաջիկա նիստում հրատապ քննարկում կազմակերպելու նախաձեռնությամբ։
Թեման սահմանազատման և սահմանագծման հարցերն են. այս մասին ABCmedia-ին հետ զրույցում ասել է ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը։