
Պուտինի՝ Թուրքիա այցի ժամկետները դեռ հստակ չեն
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Թուրքիա այցի ժամկետները դեռ հայտնի չեն․ РИА Новости-ին հայտնել են Թուրքիայի ղեկավարի գրասենյակից։
Երեքշաբթի մի շարք տեղական լրատվամիջոցներ հայտնել են ապրիլին Ռուսաստանի ղեկավարի Թուրքիա այցելելու հավանականության մասին։ «Մենք կոնկրետ տվյալներ չունենք այցի ժամկետների մասին», – РИА Новости-իի թղթակցին հայտնել են գրասենյակից։
Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ ակնկալում է Պուտինին ընդունել մարտի 31-ին կայանալիք տեղական ընտրություններից հետո։ РИА Новости-ի աղբյուրը Թուրքիայի նախագահի աշխատակազմում ավելի վաղ հայտնել էր, որ Ռուսաստանի ղեկավարի այցը կարող է նախապես կայանալ ապրիլի կեսերին՝ մայիսի սկզբին։