20 Սեպ
2024
16.1° c ԵՐԵՎԱՆ
8.6° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Դարավոր պատմություն ու քաղաքակրթություն ունեցող Հայաստանն իզուր է իրեն համեմատում ԵՄ-ի հետ․ Զախարովա

Դարավոր պատմություն ու քաղաքակրթություն ունեցող Հայաստանն իզուր է իրեն համեմատում ԵՄ-ի հետ․ Զախարովա

Հայաստանի ներկայիս իշխանությունները իզուր են համեմատում հայկական հին քաղաքակրթությունը, որն ունի դարավոր պատմություն, Եվրամիության հետ, որի գործերն այսօր անկեղծորեն վատ են, ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Ես այսօր տեսա մեր զրույցի ամփոփագիրը և տեսա Հայաստանի պաշտոնական կառույցների ներկայացուցիչներից մեկի մեջբերումը, ով ասում էր, որ Հայաստանը եվրոպական ժողովրդավարական և որոշ այլ արժեքների կրողն է», – ասել է նա «Զվեզդա» հեռուստաալիքի եթերում։

«Գիտե՞ք, ինչն է ինձ զարմացնում, իսկ ինչո՞ւ են Երևանի ներկայիս իշխանությունների ներկայացուցիչները մրցավազքի մեջ, ինչո՞ւ են համեմատում հին հայկական քաղաքակրթությունը, մշակույթը, պատմությունը, որը գոյություն ուներ, ներեցեք, եվրոպական ժողովրդավարությունից շատ առաջ։ Հայաստանը մշակույթ է, պետական կառույց և սրանք պետականության հիմքերն են, որոնք հազարավոր տարիներ առաջ ունեցել են արմատներ»,- ասել է Զախարովան։

Զախարովայի խոսքով՝ Երևանն ընդունել է մի կեցվածք, որի մասին Արևմուտքում արդեն ոչ ոք լուրջ չի խոսում։