26 Մար
2026
12° c ԵՐԵՎԱՆ
10° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Արցախի ԱԺ պատգամավոր Դավիթ Գալստյանը հորեղբոր ձերբակալման մասին մամուլից է տեղեկացել

Արցախի ԱԺ պատգամավոր Դավիթ Գալստյանը հորեղբոր ձերբակալման մասին մամուլից է տեղեկացել

Արցախի հայաթափումից հետո Ստեփանակերտում մնացած Սարգիս Գալստյանի՝ Գորիսում ձերբակալվելու լուրը հարազատները ո՛չ հերքում են, ո՛չ հաստատում։

Դեռևս անցյալ տարվա հոկտեմբերին տեղեկություն էր տարածվել, որ Սարգիս Գալստյանը Ստեփանակերտի «պարետ» է նշանակվել, ավելի ուշ տարածվել էին տեսանյութեր, որոնցում նա կնոջ հետ զբոսնում էր հայտնի «Մենք ենք մեր սարերը» հուշարձանի մոտ։

Այսօր արդեն տեղեկություն է տարածվել Սարգիս Գալստյանի՝ Հայաստան գալու և Գորիսում ԱԱԾ-ի կողմից ձերբակալվելու մասին։

АBC media-ի հետ զրույցում ԱՀ ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Դավիթ Գալստյանը, որը «պարետ» Գալստյանի եղբորորդին է, հնարավոր ձերբակալության մասին մամուլից է տեղեկացել։
«Ես ոչ կարող եմ հերքել նրա՝ Հայաստանում ձերբակալվելու մասին լուրը, ոչ էլ հաստատել, որովհետև ինքս էլ տեղյակ չեմ»,- ասել է Գալստյանը։

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ Ընտրություն 2026   Ընտրություն 2026