
Ստեփանակերտից Հայաստան է տեղափոխվել երկու հայ՝ ԿԽՄԿ ուղեկցությամբ
Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ուղեկցությամբ Ստեփանակերտից Հայաստան է տեղափոխվել երկու անձ։ ABC Media-ի հետ զրույցում լուրը հաստատել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին։
Մամուլը գրում է, որ տեղափոխվածները ամուսիններ են՝ Սամվել Գալստյանն ու Մարգարիտա Շահնազարյանը:
Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին տեղեկացրեց, որ անուններ չի կարող տալ ու երբևիցէ անուններ չեն հրապարակել:
Ըստ Ամատունու՝ Արցախում այս ընթացքում տարբեր հարցերով աջակցում են մոտ 20 հայի, օգնում չխզել կապը Արցախից դուրս գտնվող հարազատների հետ: Կարմիր խաչի օգնությամբ հոկտեմբերից Հայաստան է տեղափոխվել ավելի քան 50 անձ: