20 Նոյ
2024
5.2° c ԵՐԵՎԱՆ
1.2° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Արհավիրքը իր իշխանության գալն էր, մնացած իրադարձություններն արհավիրքի հետևանքներն են․ Սերժ Սարգսյան

Արհավիրքը իր իշխանության գալն էր, մնացած իրադարձություններն արհավիրքի հետևանքներն են․ Սերժ Սարգսյան

Կարծում եմ՝ որևէ մեկը չի զարմանա,  եթե մեկ անգամ ևս ասեմ, որ Հայաստանի կառավարիչը տիեզերական մասշտաբի ստախոս է․ դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։

Նախագահը նշել է, որ Փաշինյանն իրեն զրպարտել է՝ ասելով, թե կենցաղային հարցերով նամակներ է ուղարկել նրան։

«Ես մի քանի անգամ ասել եմ, հիմա էլ կրկնեմ, որ արհավիրքը իր իշխանության գալն էր, արհավիրքը գլխավոր բանակցողի փոփոխությունն էր, իսկ մնացած իրադարձությունները ողբերգությունները, Արցախի հայաթափում, կապիտուլացիա, Հայաստանի ստորացուցիչ վիճակ, դրանք այդ արհավիրքի հետևանքներն են։ Բայց այնուհանդերձ, ես մի քանի օրինակներ էլ բերել, և տեսնենք՝ արդյոք ես զգուշացրե՞լ եմ ռազմական գործողությւոնների մասին, թե՞ չէ»,-ասել է Սարգսյանը։

Նա նշել է, որ առաջին անգամ ժողովուրդն այդ մասին զգուշացվել է ապրիլի 17-ին, երբ ինքն ընտրվում էր վարչապետ։ «Ես ասացի, որ բանակցային գործընթացը կանգ է առել և ակնհայտ է, բացատրեցի՝ ինչումն է խնդիրը»,-ասել է Սարգսյանն ու հավելել, որ իր բառերը կոնտեքստից կրտրելով սկսեցին բերել որպես բանակցությունների ձախողման ապացույց։

«Երկրորդ անգամ ես իրեն անձամբ եմ զգուշացրել, վերջին 30 տարիների ընթացքում մեր միակ հանդիպման ժամանակ՝ ապրիլի 22-ին «Մարիոթ» հյուրանոցում ես իրեն ասեցի, որ մարտի 1-ի իրադարձություններից դասեր չի քաղել, իսկ բնականաբար անմիջապես ինքն իր բնույթին համաձայն՝ շուռ տվեց ամբողջ ասածը, էլի տարավ այն կողմ, որ ես սպառնում եմ ժողովրդին։ Այդ ժամանակ ինձ համար արդեն ակնհայտ էր, որ Հայաստանում ներքաղաքական իրավիճակը շատ բարդ էր, իսկ ունենալով այդպիսի ներքաղաքական իրավիճակ, Հայաստանը չէր կարող ունենալ ոչ մի հաջողություն որևէ ռազմական գործողությունների ժամանակ։ Հաջորդ զգուշացումը՝ ուղիղ խոսքերով, արվել էր մայիսի 1-ին, երբ նա առաջարվել էր վարչապետ և մեր խմբակցության պատգամավորները նրան ասում էին, որ նա չի կարող ղեկավարել Հայաստանը, որ նա չի կարող լինեն գերագույն գլխավոր հրամանատար, որ դա ունենալու է ողբերգական հետևանքներ, դա էլի ինքը չընկալեց, չընդունեց»,-ասել է Սերժ Սարգսյանը։

Նրա խոսքով՝ հաջորդ զգուշացումն եղել է 2020 թվականի մարտին, երբ որ Փաշինյանը Վայոց ձորում հայտարարում էր, թե «Սերժ Սարգսյանն ու ՀՀԿն մեզ վախեցնում են պատերազմով»։

 «Բա եթե մենք չենք ասել, որտեղի՞ց այդ բառերը»,-ասել է Սարգսյանը։