Վերին Շորժայում այս պահին իրավիճակը կայուն է. գյուղապետ
Ադրբեջանական կրակոցները գյուղում չեն լսվել։ ABC media-ի հետ զրույցում ասել է Գեղարքունիքի մարզի Վերին Շորժայի գյուղապետ Արտյոմ Երանոսյանը։
«Ես գյուղում չեմ, բայց բնակիչների հետ խոսել եմ, ասել են՝ ամեն ինչ կարգին է, ձայներ չեն լսվել»,- ասել է Երանոսյանը։
Հիշեցնենք՝ բրյուսելյան հանդիպումից ժամեր անց Տավուշի մարզի Չինարի գյուղի և Գեղարքունիքի մարզի Վերին Շորժայի հատվածում Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրաձգային զենքից կրակ են բացել հայկական դիրքերի ուղղությամբ:
Միևնույն ժամանակ, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունն այն մասին, թե ապրիլի 5-ին՝ ժամը 17:25-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումներն իբր կրակ են բացել սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, հերթական ապատեղեկատվությունն է։