20 Նոյ
2024
6.2° c ԵՐԵՎԱՆ
3.4° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ադրբեջանը միգուցե, փորձի ներխուժում իրականացնել` օգտագործելով «սահմանային ճշգրտման» կեղծ պատրվակ. Աբրահամյան

Ադրբեջանը միգուցե, փորձի ներխուժում իրականացնել` օգտագործելով «սահմանային ճշգրտման» կեղծ պատրվակ. Աբրահամյան

Ադրբեջանն ակնհայտ սադրանք է հրահրում առաջնագծում, որն ուղեկցվում է ոչ միայն կեղծ տեղեկությունների կտրուկ ավելացմամբ, սյլ առաջնագծի մի շարք ուղղություններում կրակահերթերի իրականացմամբ, ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:

Նրա խոսքով, մինչև այս պահը դրանք լուրջ միջադեպեր չեն եղել, ինչը չի բացառում, որ իրադրությանը նոր սրություն հաղորդելով Ադրբեջանը կգնա նոր արկածախնդրության:

«Չեմ կարծում, որ Ադրբեջանը լայնամասշտաբ գործողության կգնա (ուրիշ բան, որ դա կարող է հետո վերաճել), սակայն սահմանագծի մի շարք վտանգավոր ուղղություններով, միգուցե, փորձի ներխուժում իրականացնել` օգտագործելով «սահմանային ճշգրտման» կեղծ պատրվակ, այնպես ինչպես ճակատի այլ ուղղություններով իրականացրեց 2020-23 թթ.-ի»,-գրել է Աբրահամյանը:

Նրա խոսքով, թեման առավել վտանգավոր է դարձել հատկապես ՀՀ իշխանության` մեր վերահսկողության տակ գտնվող տարբեր բնակավայրեր ադրբեջանական հռչակելուց հետո, որն ըստ էության, Ադրբեջանի համար գործելու բարենպաստ դաշտ է բացել: