20 Նոյ
2024
8.4° c ԵՐԵՎԱՆ
5.4° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ընդդիմությունն առաջարկում է ԱԺ հրատապ նիստ անցկացնել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանագծման հարցով

Ընդդիմությունն առաջարկում է ԱԺ հրատապ նիստ անցկացնել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանագծման հարցով

Հայաստանի խորհրդարանի ընդդիմադիր խմբակցություններն առաջարկում են Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանագծման հարցով հրատապ նիստ անցկացնել․

այս մասին հայտնել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ տեղեկացնելով, որ հրատապ նիստ հրավիրելու հարցը կքննարկվի  այսօրվա  նիստի ընթացքում։

Նշենք, որ հրատապ նիստի առաջարկով հանդես են եկել «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները։ Հիմնական զեկույցով հանդես կգա «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։

Ընդդիմությունը առաջարկում է հրատապ նիստի անցկացման համար Ազգային ժողով հրավիրել Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանին և փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին։