Զախարովան Երևանին և Բաքվին զսպվածության կոչ է արել
ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան անդրադարձել է վերջին օրերին հայ-ադրբեջանական սահմանին տիրող լարված իրավիճակին։
«Մենք արդեն մի քանի անգամ տվել ենք մեր գնահատականը և ընդգծել, որ Երևանի ու Բաքվի միջև տարածքային խնդիրները պետք է կարգավորվեն դիվանագիտական ուղիներով: Մենք կողմերին կոչ ենք անում պահպանել զսպվածություն, խուսափել ռազմատենչ հայտարարություններից, բոլոր հնարավոր մեխանիզմներով գնալ խաղաղության ու ծաղկման Հարավային Կովկասում»,- ասել է Զախարովան։
Նա նաև նախազգուշացրել է Արևմուտքի վտանգավորության մասին, որը տարածաշրջանում կեղտոտ խաղի է սկսել` վիճակը ապակայունացնելու նպատակով։
«Կոչ ենք անում վերադառնալ արդյունավետ մեխանիզմների կիրառմանը և Երևան-Բաքու-Մոսկվա 2020-2022 թվականների եռակողմ պայմանավորվածություններին:
Մենք միշտ պատրաստ ենք աջակցել Երևանին ու Բաքվին փոխադարձ պայմանավորվածություններ ձեռքբերելու նպատակով, նաև սահմանների դելիմիտացիայի թեմայիով»,- եզրափակել է դիվանագետը։