25 Դեկ
2024
-1° c ԵՐԵՎԱՆ
-1.1° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Եկել է պատերազմի պատրաստվելու ժամանակը․ Կիմ Չեն Ըն

Եկել է պատերազմի պատրաստվելու ժամանակը․ Կիմ Չեն Ըն

Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը ռազմական համալսարան կատարած այցի ժամանակ խոսել է պատերազմի պատրաստվելու անհրաժեշտության մասին։

Կիմ Չեն Ընը հայտարարել է, որ երկրի շուրջ ստեղծված անկայուն աշխարհաքաղաքական իրավիճակը նշանակում է, որ այժմ պատերազմին ավելի պատրաստ լինելու ժամանակն է, քան երբևէ․ այս մասին հայտնում է KCNA լրատվական գործակալությունը։

Հյուսիսային Կորեան վերջին տարիներին ակտիվացրել է սպառազինությունների մշակումը և ավելի սերտ ռազմաքաղաքական կապեր է հաստատել Ռուսաստանի հետ։